Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հեռախոսազրույցը: Այս մասին Կլաարը գրել է թվիթերյան իր էջում:
«Նախորդ շաբաթ բրյուսելյան հանդիպումից հետո կարևոր առաջընթաց կա: ԵՄ-ն սատարում է ուղիղ կապերն ու շփումները»,- նշել է Կլաարը:
Հիշեցնենք, որ այսօր հեռախոսազրույց են ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները: