Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների, առկա տնտեսական մարտահրավերների, ապագայի հեռանկարների և անելիքների շուրջ:
Արսեն Ղազարյանը նախագահին է ներկայացրել երկրի տնտեսական բարեփոխումների իրականացմանն ուղղված ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, առկա տարբեր խնդիրները: