Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի առողջապահության և բարեկեցության, քիմիական նյութերի և պարարտանյութերի նախարար Մանսուխ Մանդավիայի հետ՝ Հնդկաստանի կառավարության խնդրանքով։ Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Օրակարգում եղել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև գործակցության եզրերը՝
-
դեղագործություն.
-
բժշկական սարքավորումներ.
-
կրթություն և մասնագիտական փոխանակում: