Վրաստանը Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների երկրորդ ճակատ չի բացի՝ հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այդպիսով՝ կառավարության ղեկավարը վերջնականապես լուծել է Կիևին ռազմական օգնության հարցը, որը ուկրաինական կողմը բարձրացրել էր մարտի վերջին։ Վրաստանի վարչապետի խոսքերը հաղորդում է Sputnik-ը։
Ղարիբաշվիլին հավելել է, որ կառավարությունը նպատակ ունի պահպանել Վրաստանի խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև նպաստել նրա զարգացմանը։
Ռուսաստանի դեմ լրացուցիչ ճակատներ բացելու թեման առաջին անգամ շոշափել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը։ Որպես օրինակ, թե որտեղ կարող են նման ճակատներ ստեղծվել, նա նշել է Կալինինգրադի մարզը, Կուրիլյան կղզիները և Վրաստանի և Հարավային Կովկասի տարածքը։ Դանիլովը կարծում է, որ ռազմական նման քայլը մեծ օգնություն կլինի Ուկրաինային։