Շվեդիան և Ֆինլանդիան կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին այս ամռանը: Այդ մասին երկուշաբթի հայտնել է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Սպասվում է, որ հունիսին Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտ կներկայացնի Ֆինլանդիան, որին կհաջորդի Շվեդիան՝ նշում է պարբերականը։
Աղբյուրների համաձայն՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունները միասին աշխատում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում իրենց երկրների ներսում կոնսենսուսի հասնելու ուղղությամբ, սակայն յուրաքանչյուր պետություն վերջնական որոշում կկայացնի ինքնուրույն։
Ֆինլանդիան և Շվեդիան սկսել են ակտիվորեն քննարկել ՆԱՏՕ-ին միանալու հարցը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո:
Եթե այս երկրները միանան ՆԱՏՕ-ին, դաշինքի անդամների թիվը 30-ից կհասնի 32-ի։