Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում, սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ:
Կենտրոնն ազգաբնակչությանը խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում: