Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիան այսօր նախագահ է ընտրում:
Երկրի ղեկավարի պաշտոնի համար 12 թեկնածու է պայքարում: Հիմնական մրցակցությունն ընթանում է գործող նախագահ Էմանուել Մակրոնի և ծայրահեղ աջակողմյա Մարին Լը Պենի միջև։
Ըստ հարցումների՝ վերջին շրջանում իր վարկանիշով Լը Պենն ընդամենը 6 տոկոսով էր զիջում Մակրոնին: Թե ինչպիսին է պատկերն ընտրությունների արդյունքում, դեռ չի հաղորդվում:
Տեղեկացնենք, որ եթե ընտրությունների առաջին փուլի ընթացքում թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների բացարձակ մեծամասնությունը՝ այսինքն՝ 50 տոկոս գումարած 1, կանցկացվի երկրորդ փուլ:
Հնարավոր երկրորդ փուլի դեպքում նախագահի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 24-ին։
Ֆրանսիացիները նախագահ են ընտրում 5 տարվա ժամկետով:
Ընտրացուցակներում ընդգրկված է 48,7 մլն քաղաքացի, երկրում կգործի 70 հազար ընտրատեղամաս։