Ոչ մի պարագայում անծանոթներին մի՛ տրամադրեք բանկային գաղտնիք համարվող տեղեկություն: Մի՛ ասեք ձեր բանկային քարտի ծածկագիրը, հակառակ կողմի եռանիշ թիվը և մի՛ հավատացեք, երբ որևէ մեկը Ձեզ տեղեկացնում է, թե հանկարծ, առանց որևէ խաղարկության մասնակցելու Ձեր համաձայնության, մեծ գումար եք շահել, ու հիմա փոխանցման համար Ձեր տվյալներն են անհրաժեշտ: Ձեզ հետ խաբեբա է խոսում նաև այն դեպքում, երբ փորձում է համոզել, թե իր հեռախոսահամարի փոխարեն սխալմամբ Ձերն է հավաքել ու Ձեր հեռախոսահամարին եկած կոդը խնդրում է իրեն թելադրել:
Հայաստանում հարյուրավոր մարդիկ դարձել են օնլայն խարդախությունների զոհ ու, հավատալով հանցագործներին, հիմա մի քանի միլիոնանոց վարկեր ունեն: Ի դեպ, որպես կանոն, բանկերը կամ վճարային համակարգերը հրաժարվում են աջակցություն ցուցաբերել նման քաղաքացիներին, մինչդեռ գլխավոր բացը իրենց անվտանգության համակարգում է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան