Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` երկուշաբթի օրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում։
«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, խնդիրը որոշակիորեն լուծելու համար այլընտրանքային այս մոտեցումը կկիրառվի` մինչև միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումը»,- նշված է գրառման մեջ: