Արմավիրում հիմա գյուղեր կան, որտեղ հնարավոր չէ հանրային տրանսպորտով հասնել: Պատճառը ոչ թե անանցանելի ճանապարհն է, այլ փակուղային իրավիճակը՝ կապված տրանսպորտային ընկերությունների հետ: Մարզում տրանսպորտային միասնական օպերատորի մրցույթին երկու ընկերություն է մասնակցել: Երկուսն էլ պարտվել են, մեկը դիմել է դատարան: Հետո, գործը դատարանում, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր մրցույթ է հայտարարել: Առաջին մրցույթի արդյունքը վիճարկող ընկերությունը դատարանից հավաստում է բերել, որ արդարադատության է սպասում: Այդ հիմքով երկրորդ մրցույթը կասեցվել է, բայց դրա պատճառով էլ դատարան է դիմել մյուս ընկերությունը:
Հիմա կա դատական երկու հայց ու Արմավիրում տրանսպորտի չլուծված խնդիր: