Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ողջունել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանին:
«Բարի գալուստ Իսրայել, ՀՀ դեսպան Արման Հակոբյան: Ինձ համար հաճելի էր Ձեզ ցույց տալ Երուսաղեմի հայ նկարչուհի Մարի Բալյանի գեղեցիկ կերամիկական արվեստը, որը նախագահի նստավայրում ներկայացվել է իմ հանգուցյալ մոր կողմից՝ որպես Հայաստանի գեղեցկության և մեր հարաբերությունների մասին ամենօրյա հիշեցում»,- գրել է Հերցոգը Twitter-ի իր միկրոբլոգում:
Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը ապրիլի 7-ին իր հավատարմագրերն էր հանձնել նախագահ Իցհակ Հերցոգին: