Ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, իրականացվել է 2853 թեստավորում, առողջացել է 15 քաղաքացի, մահվան 1 դեպք է արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422662 դեպք, որոնցից 410310-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2052 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8620 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2996057 թեստավորում: