Թեհրանը ոչ մի քայլ հետ չի կանգնի խաղաղ միջուկային ծրագրի զարգացման իր իրավունքի իրացումից։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
«Մենք ոչ մի քայլ չենք նահանջի Իրանի ժողովրդի` միջուկային ծրագրի իրավունքի պաշտպանության ճանապարհից: Հարյուրերորդ անգամ հայտարարում ենք, որ մեր ատոմային արդյունաբերությունը խաղաղ բնույթ է կրում»,- նշել է Իրանի նախագահը։
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման նպատակով Վիեննայում ընթացող բանակցությունների ութ փուլից հետո դադար է հայտարարվել: