Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ միայն չկարողացան կանգնեցնել ուկրաինական հակամարտությունը, այլև վնասեցին հասարակ մարդկանց ամբողջ աշխարհում՝ ասել է իռլանդացի պատգամավոր Քլեր Դեյլին։ Ելույթը հրապարակվել է քաղաքական գործչի թվիթերյան էջում։
«Ռուսաստանի դեմ ԵՄ տնտեսական պատերազմը չի օգնում Ուկրաինայի անմեղ քաղաքացիներին, որոնք տառապում են այս անօրինական պատերազմից։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանգեցրել են տնտեսական կործանման, Ռուսաստանը դրանից չի վախենում, մինչդեռ ԵՄ քաղաքացիները բախվում են աղետալի գնաճին, էներգակիրների թանկացմանն ու կենսամակարդակի պատմական անկման: Սա խելագարություն է»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ Ուկրաինային զենք մատակարարող երկրները միայն նպաստում են հակամարտության երկարաձգմանը։
Մոսկվայի հետ խաղաղության բանակցություններ սկսելու փոխարեն՝ Եվրոպան «ձևացնում է համակրանք» Ուկրաինայի նկատմամբ՝ հավելել է պատգամավորը։