Սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը 45 տոկոս է: Ցուցանիշը նվազեցնելու նպատակով Երևանի և մարզերի 14 բուժկենտրոնում իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը: Stent for life ծրագրով 2021-ին կատարվել է 2200 վիրահատություն:
Լիանա Բարսեղյան (ՀՀ ԱՆ հիվանդանոցային բուժօգնության քաղաքականության բաժնի պետ) - 2018-ից ստենտավորվում է դեղապատ ստենտով: 19 թվականից ծրագրի մեջ նաև ընդգրկվել է առանց էստէլեվացիա ախտորոշումները սրտամկանի սուր ինֆարկտի, ինչպես նաև արտոնյալ պայմաններով իրականացվում է աորտակորոնար շունտավորումը:
Ծառայությունից օգտվողները հիմնականում 60-65 տարեկան անձինք են, 70 տոկոսը տղամարդիկ, մոտ 53 տոկոսը Երևանից են: Ծրագրի համար այս տարվա բյուջեով նախատեսվել է 1 մլրդ 650 մլն դրամ: Գումարն, ըստ նախարարության ներկայացուցչի, փակում է ամբողջ ծախսը, վիրահատության ցուցված որևէ հիվանդ դուրս չի մնացել ծրագրից:
Համլետ Հայրապետյան (ՀՀ ԱՆ սրտաբանության գծով խորհրդատու) - Եվրոպական զարգացած երկրներում հիվանդանոցային մահացությունը սրտամկանի ինֆարկտից մինչև 4,5, մինչև 6 տոկոս է, մինչ ծրագրի սկիզբը մահացությունը եղել է 8-10 տոկոս, հիմա հասել է եվրոպական զարգացած երկրների ցուցանիշին:
Իշեմիկ հիվանդության ցուցանիշը աճի միտում ունի՝ կապված հիվանդացության բարձր մակարդակի և ավելի շատ՝ վաղ, ճիշտ ախտորոշման հետ: Մասնագետները բարձր են գնահատում ծրագրի արդյունքը: Ռիսկային, բարդ փուլում վիրահատական միջամտության շնորհիվ հնարավոր է դառնում փրկել հիվանդի կյանքը:
Համլետ Հայրապետյան - Եզակի ծրագիր է, որը ոչ մի ժամ չի խափանվել, չի դադարել գործել՝ անկախ ֆինանսական և այլ պատճառներից: 11:40 Կարող է հետագայում այս ծրագրի մեջ ընդգրկենք բոլոր տեսակի ինֆարկտները, դա ցույց կտա ժամանակը: Եթե բժշկությունը ցույց տա, որ ավելի ակտիվ պետք է միջամտել, միգուցե ընդլայնենք շրջանակը:
Նախարարի հրամանով ստեղծվել է սրտանոթային հիվանդությունների կառավարման խորհուրդ, որը պարբերաբար քննարկելու է սրտաբանության առաջ ծառացած խնդիրները:
Լիանա Բարսեղյան - Առողջապահության նախարարությունը հավաքել է մարզային սրտաբանական ծառայության վերաբերյալ տեղեկատվություն, ամփոփել, փոխանցել խորհրդին: Խորհուրդը կվերկուծի, առաջարկներ կներկայացնի՝ որ մարզի համար ինչ է անհրաժեշտ, որ հետագայում հաշվի առնի նախարարությունը:
Մասնագետները նշում են՝ սրտանոթային հիվանդության կանխարգելման հարցում կարևոր դեր կունենա ծխախոտի օգտագործման սահմանափակումը:
Պետական ֆինանսավորմամբ՝ 2021-ին սրտի անհետաձգելի 2200 վիրահատություն է կատարվել: