Ապրիլի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, իրականացվել է 2046 թեստավորում, առողջացել է 25 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 643 դեպք, որոնցից 410 295-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2050 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679 է:
Ընդհանուր կատարվել է 2993204 թեստավորում: