Ապրիլի 6-ին՝ ժամը 05:20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթներ:
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է: Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ:
24-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն։