2022 թվականի ապրիլի 7-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին՝ ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար:
Ընդհանուր առմամբ, առաքելության առաջին օրվանից մինչև օրս Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 24 տոննա դեղորայք։