ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ապրիլի 7-ի առթիվ այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ և անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ շնորհավորել է տուն-ինտերնատի և կացարանի կանանց Մայրության և գեղեցկության տոնը:
Պաշտպանը շրջել է տուն-ինտերնատի և կացարանի սենյակներով, նվիրել ծաղիկներ բնակիչներին, խոսել նրանց հետ և ծանոթացել առկա խնդիրներին և հաստատության պայմաններին:
Հանդիպումը շարունակվել է մտերմիկ միջավայրում՝ ջերմ զրույցների շուրջ: