Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին հատկացրեց ավելի քան 875 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
«Մենք նոր կարգավորում ունենք. տարին մեկ անգամ եղած ծրագրերը մոնիթորինգ ենք անում, և շինարարները պարտավոր են թերությունները վերացնել»,- անդրադառնալով կատարվող աշխատանքների որակին՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ ստացվել է սուբվենցիոն 461 հայտ 79.5 միլիարդ ընդհանուր գումարով, որից Կառավարության մասնաբաժինը 43.5 միլիարդ դրամ է. բոլոր ծրագրերը շրջանառվել են համապատասխան գերատեսչություններով, հավանության արժանացել, հետ են ուղարկվել համայնքներ:
«Սպասում ենք համայնքներից նախագծեր ուղարկելու գործընթացին. մի քանի նախագիծ արդեն ստացել ենք, որոշակի քանակություն հավաքելուց հետո արդեն փոխվարչապետի գրասենյակում ընթացակարգերը կշարունակենք»,- ասաց Սանոսյանը: