Եվրամիությունը միասնական դիրքորոշում չունի ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարման հարցում։ Այդ մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մեծ նշանակություն ունեն գազի մատակարարման մասին պայմանագրերը, դրանցով նախատեսվող վճարման տարբերակները, հիմնականում՝ եվրո կամ դոլար։ Մենք ուշադիր կվերլուծենք Ռուսաստանի նախագահի հրամանագիրը գազի մատակարարման դիմաց ռուբլով վճարելու մասին, սակայն միասնական դիրքորոշում դեռ չունենք»,- հայտնել է ֆոն դեր Լայենը։