Մարտի դաշտում Ռուսաստանը փոխել է մարտավարությունը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ դրա պատճառն այն է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կիևի շրջանում հակահարված են տվել ռուսական ուժերին: Զելենսկին հայտարարել է, որ իրենց գրեթե հաջողվել է ազատագրել Կիևը:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ մարտեր են սպասվում նաև երկրի հարավում: Նախագահն ասել է՝ այժմ իրավիճակը լարված է հատկապես երկրի արևելքում՝ Դոնբասում։