ՀՀ ՊՆ վարչական համալիրում և N զորամասի հրաձգարանում մարտի 9-ից ապրիլի 6-ը, կին զինծառայողների ներգրավմամբ, անցկացվել են սեղանի թենիսի, լողի և հրաձգության առաջնություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Մրցումների հաղթողներին ապրիլի 7-ին պատվոգրեր և առաջնության մեդալներն է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։