Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի երկրորդ եռակողմ հանդիպումից հետո Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հասնելու ուղղությամբ վճռորոշ ջանքեր ու առաջընթաց են արձանագրվել:
Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, ավելի քան երբևէ, կարևոր է ներգրավման և հակամարտությունների դիվանագիտական լուծման ուղիներ գտնել»,- նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: