Կրեմլը դրական է գնահատում և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների նախապատրաստումը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Հասկանալի է, որ գործընթացը բավական տևական է, բայց նման փաստաթղթի կնքման ուղղությամբ առաջընթացը շատ դրական հանգամանք է և ողջունելի է»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտգործնախարարներին կհանձնարարեն սկսել խաղաղ բանակցությունների նախապատրաստումը: