Ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք: Իրականացվել է 2683 թեստավորում, առողջացել է 18 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422629 դեպք, որոնցից 410270-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 2061 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679 է:
Ընդհանուր կատարվել է 2991158 թեստավորում։