Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդը խրախուսելու համար պետությունն աջակցության աննախադեպ ծրագիր է սկսել:
Մինչև այժմ երեխայի կարգաթվով պայմանավորված բոլոր ծրագրերը բացառապես եղել են միանվագ:
Նոր ծրագիրը պարբերական բնույթի առաջինն է. 6 տարի շարունակ` ամեն ամիս 50000 դրամ: 2022-ի առաջին եռամսյակում բազմազավակ դարձած ընտանիքները գումարն արդեն ստանում են:
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: