ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի անդամները քվեարկել են Ռուսաստանից էներգակիրների ներկրման արգելք սահմանելու օգտին՝ ի պատասխան Ուկրաինայի իրադարձությունների:
Չնայած քվեարկությունը դեռ չի ավարտվել՝ օրինագծին արդեն իսկ կողմ են արտահայտվել 100 սենատորներից 55-ը, դեմ՝ ոչ ոք:
Նշվում է, որ նախաձեռնությունը կրկնօրինակում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագիրը, որն արգելում է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը և նոր ներդրումները ռուսական էներգետիկ ոլորտում: