Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը Թուրքիան քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և հենց Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ Financial Times-ի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ քննարկումները դեռևս սկզբնական փուլում են, սակայն սկզբունքորեն դրական են, քանի որ Թուրքիան ցանկանում է աջակցել Ուկրաինային և վերջ դնել հակամարտությունը:
«Մենք բանակցություններ ենք վարել Ուկրաինայի, Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Մենք բանակցել ենք նաև ամերիկացիների, ֆրանսիացիների հետ, սակայն ռազմական ոլորտում կան բազմաթիվ մանրուքներ, որոնք պետք է մշակեն մեր զինվորականները՝ նախքան դրանք ստորագրելը»,- ասել է Քալընը: