ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնարկել է էլեկտրոնային գնումների արդիականացման գործընթացը:
Արդիականացումն ավելի թիրախային դարձնելու և գործառնական խնդիրները վերհանելու նպատակով Ֆինանսների նախարարությունը և Բաց կառավարման գործընկերության քարտուղարությունը հայտարարում են առաջարկների հավաքման գործընթաց:
«Այն կազմակերպությունները կամ անհատները, որոնք կներկայացնեն առաջարկներ, կհրավիրվեն թեմատիկ փակ քննարկման:
Թեմայի վերաբերյալ կարող եք Ձեր առաջարկները ներկայացնել մինչև ապրիլի 13-ը
[email protected] կամ
[email protected] էլ. հասցեներով»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ: