Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Հունգարիա՝ անցկացնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները՝ հայտնում է РИА Новости-ն։
«Օրբանն ասել է, որ Պուտինին հրավիրել է Հունգարիայում խաղաղ բանակցությունների՝ Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: Վարչապետն ասել է, որ Պուտինի պատասխանը դրական է, բայց ՌԴ նախագահը զգուշացրել է, որ պայմաններ կներկայացնի»,- գրում է գործակալությունը։
Կրեմլն ավելի վաղ հայտնել էր՝ Մոսկվան չի մերժում Պուտինի և Զելենսկու հանդիպումը, սակայն դա հնարավոր է համարում կողմերի միջև պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց հետո։ Ուկրաինայի ղեկավարն էլ ենթադրել է, որ հանդիպումը կարող է չկայանալ։