Ներդրումների համար գումար կա՝ վստահեցնում են Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդից: Կառույցը 2 տիպի գործունեությամբ է զբաղվում. երկիր է բերում օտարերկրյա խոշոր ներդրողների, նաև՝ հակաճգնաժամային փաթեթով բիզնեսներում մինչև 4 միլիոն դոլարի ներդրում է անում բաժնեմասի դիմաց: Նշում են, որ ուրախ կլինեն, եթե գործարարները թարմ գաղափարներով դիմեն գործակցության համար: