Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով Սարչապետ խոշորացված համայնքի Սարչապետ բնակավայրում այսուհետ կգործի հանդիսությունների սրահ։ Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի։ Վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Բարձրացվել են գոյություն ունեցող մոտ 250 քառ. մետր մակերեսով շենքի պատերը, կառուցվել է տանիք, տեղադրվել են դռներ և պատուհաններ, կառուցվել է մամլոգրանիտե հատակ, կատարվել է ներքին և արտաքին հարդարում, տեղադրվել է ջեռուցման համակարգ, իրականացվել է ներքին և արտաքին ջրամատակարարում, անց է կացվել կոյուղագիծ։
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմել է ավելի քան 36 մլն դրամ: Ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 35,3 մլն դրամ, որից 14,2 միլիոնը՝ պետբյուջեի, 21,1 միլիոնը համայնքային ներդրումն է:
Շինաշխատանքներն իրականացրել է «Նեմրութ» ՍՊԸ-ն։
Հարկ է նշել նաև, որ 2021 թվականի մեկ այլ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել անհրաժեշտ գույք և տեխնիկա՝ բնակիչների պատշաճ սպասարկումն իրականացնելու համար: