Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է չորեքշաբթի՝ երկարատև հիվանդությունից հետո։ Փետրվարի սկզբին Ժիրինովսկին հոսպիտալացվել էր երկկողմանի թոքաբորբով, որը զարգացել էր կորոնավիրուսի օմիկրոն շտամի ֆոնին։
Քաղաքական գործչի մահվան լուրը հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա Ժիրինովսկուն անվանել է վառ ու տաղանդավոր քաղաքական գործիչ, որը «խորապես հասկանում էր, թե ինչպես է կառուցված աշխարհը, և շատ բան է կանխատեսել»։