Հարկային օրենսգրքում և մաքսային ծառայությանը վերաբերող օրենքում փոփոխության արդյունքում հարկային ու մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովների նիստերը կիրականացվեն նաև գրավոր ընթացակարգով: Սահմանվում են նաև բանավոր ընթացակարգով անցկացնելու դեպքերը: Գործող կարգավորումների համաձայն` հարկային ու մաքսային մարմինների գործողությունները կարող են բողոքարկվել մեկամսյա ժամկետում, մինչդեռ ակտերը բողոքարկվում են երկամսյա ժամկետում:
Առաջարկվում է գործողությունների բողոքարկման համար ևս սահմանել երկամսյա ժամկետ: Տեսաձայնային եղանակով բողոքների քննարկման հնարավորություն է նախատեսվում: Առաջինից երկրորդ ընթերցում առաջարկվել են տեխնիկական փոփոխություններ:
Հարկային օրենսգրքում և «Մաքսային ծառայության մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:
Հարցը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: