Ռուսաստանից և Բելառուսից պողպատի արտահանման՝ Եվրամիության արգելքը ճանապարհ կհարթի թուրքական պողպատի արտահանման ավելացման համար: Կանխատեսվում է նաև, որ կաճի Թուրքիայից այդ մետաղական արտադրանքի արտահանումը ԱՄՆ և «շատ այլ երկրներ», փորձագետների կարծիքն է փոխանցում Hürriyet Daily News-ը։
«ԵՄ քվոտաների կարգավորումը մեծացրել է շատ երկրներ Թուրքիայի պողպատի արտահանման մասնաբաժինը: Տարբեր շուկաներ մուտք գործելը և առևտրային հարաբերություններ հաստատելը մեզ երկարաժամկետ ներդրումներ կապահովի»,- ասել է մետաղագործական ընկերություններից մեկի նախագահ Էլիֆ Թուլայը:
Անցյալ տարի Թուրքիան հում պողպատ արտադրող ութերորդ երկիրն էր աշխարհում Չինաստանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից և Գերմանիայից հետո։