Ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք: Իրականացվել է 2479 թեստավորում, առողջացել է 23 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 610 դեպք, որոնցից 410 252-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2060 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 988 475 թեստավորում։