ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։