«Սևան ազգային պարկում» մեկնարկել է արդյունագործական նպատակով սիգի որսի հայտերի ընդունումը: Հաշվի առնելով Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի եզրակացությունը՝ Կառավարությունն արդեն հաստատել է թույլատրելի չափաքանակը:
Սևակ Բալոյան (ՀՀ ՇՄՆ կենսառեսուրսների կառավարման վարչության պետ) - Այս տարի որպես չափաքանակ սահմանվել է մինչև սեպտեմբերի 1-ը 300 տոննա սիգի արդյունագործական որսի չափաքանակ:
Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության կարգի համաձայն՝ տասնօրյա ժամկետում կընդունվեն ու կամփոփվեն ձկնորսների հայտերը: Ջրից հանվող ձկան թույլատրելի քաշը 400 գրամից պակաս չպետք է լինի: Չեն թույլատրելու նաև վնասված ցանցերով որսը: Բացի դրանից՝ ցանցերը պետք է լինեն կապարակնքված:
Սևակ Բալոյան - Այդ ցանցերը ազգային պարկի աշխատողների կողմից պետք է ստուգվեն, տեսնեն՝ դրանք 40 միլիմետր և ավելի՞ են, կապարակնքվեն, և դրանցով իրականացվի արդյունագործական ձկնորսությունը:
Ձկնորսական ցանցերի վանդակաչափերը պարտադիր պետք է լինեն 40 միլիմետր և ավելի: Արգելված է որսը կես մմ-ից պակաս սինթետիկ նեյլոնե մանրաթելով գործված ցանցերով:
Սևակ Բալոյան - Որոնք կապարակնքված չեն լինի, համապատասխան կարգով կառգրավվեն ու կոչնչացվեն:
Որսը թույլատրվում է լճի ամբողջ տարածքում, սակայն ափից առնվազն 500 մ հեռավորության վրա: Ձկնորսների համար առանձնացված է նաև դեպի լիճ ելումուտի 25 տեղամաս: Այս տարվա պայմանագրերը կգործեն մինչև սեպտեմբերի1-ը: