Ապրիլի 6-ին Վրաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մաշտոցյան Մատենադարան։
Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին:
Պատվիրակությանը ներկայացվել են նաև աշխարհի տարբեր երկրներում տպագրված հայերեն հնատիպ գրքեր։