Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան: Վրաստանի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են երկրի խորհրդարանի մամուլի ծառայությունից:
Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Շալվա Պապուաշվիլին կհանդիպի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: