Մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել հանրապետությունում գործող սննդի շղթայի 434 օբյեկտներում՝ վերահսկելու համար COVID 19-ի դեմ ձեռնարկվող միջոցների պահպանումը: Այդ մասին ասված է ՍԱՏՄ Ֆեյսբուքի էջում:
Խախտումներ չեն հայտնաբերվել:
«Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով»,- նշված է գրառման մեջ: