Առողջապահության համաչափ զարգացման ապահովումը, մարզային բժշկական կենտրոնների համաչափ զարգացումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է՝ տեղեկացնում են գերատեսչությունից:
Բժշկական ծառայությունների որակի, մատչելիության և հասանելիության ապահովմանն է ուղղված նաև ոլորտի պատասխանատուների մարզային այցերը:
Լոռու մարզ
Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը եղել է Ալավերդու բժշկական կենտրոնում:
Քննարկվել են մամոգրաֆիայի ազգային ծրագրի իրականացման մեխանիզմները, արդյունավետությունը, կանանց մասնակցության բարձրացման անհրաժեշտությունը, իրազեկմանն ուղղված հետագա քայլերը:
Լոռու մարզում ծրագրի իրականացման արդյունքները.
Վանաձոր. կրծքագեղձի անվճար սքրինինգային ծրագիր (2021 թ. հունվարի 19-ից մինչ օրս).
50-69 տարեկան 10 հազար կին անցել է անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
85 կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ:
Ապրիլի 20-ից շարժական մամոգրաֆը կտեղափոխվի Տավուշի մարզ: