Թուրքիան և ԱՄՆ-ն համատեղ ռազմավարական մեխանիզմ են գործարկել՝ ուղղված երկու երկրների միջև երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը։
Կողմերի ընդունած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ մեխանիզմը կյանքի է կոչվել 2021 թ. հոկտեմբերին Հռոմում Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստանձնած պարտավորության համաձայն:
Մեխանիզմի գործարկումը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի և Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի միջև Անկարայում կայացած հանդիպմանը:
Նշվում է, որ Նուլանդն Օնալի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, այդ թվում՝ տնտեսական և պաշտպանության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր: