Ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնովիրուսային հիվանդության 13 նոր դեպք: Իրականացվել է 2733 թեստավորում, առողջացել է 105 քաղաքացի, գրանցվել է մահվան 2 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422594 դեպք, որոնցից 410229-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2067 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679 է:
Ընդհանուր կատարվել է 2985996 թեստավորում։