Իրանի առևտրի պալատի նախագահի միջազգային հարցերով տեղակալ Մոհամմադ Ռեզա Քարբասին, անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ առևտրին, հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի հետ առևտուրը կարելի է խթանել Հայաստանի միջոցով, և այդ նպատակով պետք է թարմացնել փոխադրամիջոցների պարկը՝ փոխանցում է իրանական Eghtesadonline կայքը:
Պաշտոնյան ընդգծել է, որ 2021 թ. մարտ-նոյեմբեր ամիսներին, 2020 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Իրանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ (բացառությամբ Բելառուսի) և այդ երկրներից ներմուծումը Իրան (բացառությամբ Ղրղզստանի) աճել է։
Իրանի առևտրի պալատի հրապարակած վիճակագրության համաձայն՝ Իրանից դեպի Հայաստան արտահանումն աճել է 56 տոկոսով, իսկ Ռուսաստան՝ 29 տոկոսով, միևնույն ժամանակ Հայաստանից Իրան ներմուծումն աճել է 43 տոկոսով, իսկ Ռուսաստանից՝ 42 տոկոսով: