Ապրիլի 3-ի լուսադեմին Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ու ՊՊԾ դասակի ոստիկանների աչալուրջ ծառայության արդյունքում գողության դեպք է բացահայտվել:
Օշական գյուղում գիշերային շրջայցի ժամանակ ոստիկանները նկատել էին երկու երիտասարդի, որոնք կոնյակի և գինու գործարանից գողություն էին արել և գողոնը տեղավորում էին «Նիսան» մակնիշի իրենց մեքենայում: Նրանք, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին: Բաժնում պարզվել է, որ երկուսն էլ Երևանի բնակիչ են:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են 10 լիտր տարողությամբ պլաստմասսայե տարաներ՝ լցված մոտ 270 լիտր կոնյակով, և դյուրալյումինե 12 դետալ:
Բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: