Արևմուտքը փորձում է տնտեսության և էներգետիկ ոլորտի խնդիրները լուծել Ռուսաստանի հաշվին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ «Գազպրոմ» ընկերության վրա վարչական ճնշման կոպիտ միջոցների հետևանքով եվրոպական մի շարք երկրներում նկատվում է էներգետիկ ոլորտի իրավիճակի վատթարացում:
«Մենք տեսնում ենք տնտեսության և էներգետիկ ոլորտում սեփական սխալները Ռուսաստանի վրա բարդելու և դրանց հետևանքով առաջարկած խնդիրները կրկին մեր հաշվին լուծելու մեր գործընկերների հերթական փորձը: Ավելին, արդեն լսում ենք նաև պաշտոնատար անձանց հայտարարությունները մեր որոշ ակտիվների հնարավոր սառեցման մասին։ Չպետք է մոռանալ, որ դա երկսայր սուր է»,- ասել է Պուտինը: