Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը երկրի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ երկիրը չի կարող հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից:
Նրա խոսքով՝ չնայած Բրատիսլավան պաշտպանում է Եվրամիության ընդհանուր դիրքորոշումը, ստիպված կլինի գազի դիմաց վճարումը կատարել ռուբլով, քանի որ երկիրն 85%-ով կախված է ռուսական գազից:
«Գազի հոսքը չպետք է դադարի: Եթե ռուբլով վճարելու պայման կա, ապա մենք կվճարենք ռուբլով»,- նշել է նախարարը:
Սլովակիան այս շաբաթ հաղորդել է, որ պետական գազային ընկերությունը մարտ ամսվա մատակարարումների համար վճարել է եվրոյով, ինչպես նախատեսված է իր պայմանագրում: