Եվրամիությունն ապրիլի 5-ին կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը՝ հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Այսօր մենք մտադիր ենք հավանություն տալ պատժամիջոցների նոր փաթեթին, սակայն դեռ քննարկում ենք, թե ինչ անել էներգետիկ ոլորտի հետ»,- նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
Ավելի վաղ Բորելը նշել էր, որ Եվրամիությունը կշարունակի վճռական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և անհապաղ կաշխատի Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ: